Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայի» և աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Անգլիայի հավաքականի հարձակվող Հարի Քեյնը երկրորդ անգամ արժանացավ Եվրոպայի լավագույն ռմբարկուի «Ոսկե խաղակոշիկ» մրցանակին։ Այս մասին հաղորդում է Գերմանիայի Բունդեսլիգայի պաշտոնական կայքը։
Բունդեսլիգայի անցած մրցաշրջանում 33-ամյա ֆուտբոլիստը խփել է 36 գոլ։ Հարի Քեյնը մրցանակը կստանա օգոստոսի 19-ին «Բավարիայի» թանգարանում։
Քեյնը «Ոսկե խաղակոշիկի» արժանացել է նաև 2024 թվականին։