10 Օգոստոսի 2026, 20:30
Լոս Անջելեսում իրավապահները ձերբակալել են Հիդեն Հիլզ էլիտար փակ թաղամասում կատարված բնակարանային կողոպուտի կասկածյալին։ Միջադեպը տեղի է ունեցել հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի առանձնատանը։
«Los Angeles Times»-ի տվյալներով՝ տղամարդը կասկածվում է բնակարանային կողոպուտ և ավտոմեքենայի գողություն կատարելու մեջ։ Դեպքի պահին Քարդաշյանն ու նրա երեխաները տանը չեն եղել, քանի որ այնտեղ վերանորոգման աշխատանքներ էին իրականացվում։ Կասկածյալը մտել է դատարկ առանձնատուն և հասցրել է գույքի մի մասը տեղափոխել կայանված ավտոմեքենա։
Ձերբակալվածի ինքնությունը դեռևս չի հրապարակվել։
Հայտնի է, որ Քիմ Քարդաշյանը այս առանձնատունը ձեռք է բերել 2014 թվականին՝ նախկին ամուսնու՝ Քանյե Ուեսթի հետ, իսկ հետագայում ընդլայնել է կալվածքի տարածքը՝ ձեռք բերելով հարակից հողամասերը։