
Իսրայելի պետական Kan հեռուստառադիոընկերությունը պնդում է, որ հարևան երկրները մտադիր են առերևույթ կարգավորել հարաբերությունները Իսրայելի հետ, ապա խախտել ձեռք բերված պայմանավորվածությունները և նոր առճակատում սկսել հրեական պետության դեմ։
Ըստ Kan-ի՝ Մերձավոր Արևելքի երկրներից մեկի ներկայացուցիչները տարածաշրջանի մեկ այլ երկրի խորհուրդ են տվել «մարտավարական ճկունություն ցուցաբերել և համաձայնության գալ Իսրայելի հետ»։
Հրապարակման համաձայն՝ այս քայլի նպատակը իսրայելական կողմի «զգոնությունը թուլացնելն» էր՝ «միաժամանակ ավելի լայնածավալ առճակատման նախապատրաստվելով»։ Ենթադրվում էր, որ համաձայնությունը կկնքվի միայն այնուհետև այն խախտելու և հրեական պետության վրա հարձակվելու նպատակով։
Իր հերթին i24News-ը նշում է, որ այս տեղեկության հրապարակումը հետաձգվել էր իսրայելական ռազմական գրաքննության կողմից։ Այժմ հրապարակումը թույլատրվել է, սակայն գրաքննությունը շարունակում է արգելել երկրների անունների հրապարակումը։ Միաժամանակ i24News-ը պնդում է, որ հարաբերությունների ձևական կարգավորման վերաբերյալ առաջարկը եղել է արաբական երկրներից մեկից։