
Հայաստանի զինված ուժերի կուրսանտ Արամե Հովսեփյանն ավարտել է Մեծ Բրիտանիայի հեղինակավոր Սանդհերսթի թագավորական ռազմական ակադեմիան, հայտնում են Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանությունից։
Ըստ հրապարակման՝ նա հաջողությամբ ավարտել է Մեծ Բրիտանիայում սպայական մեկամյա պատրաստությունը և վերադառնում է Երևանի Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիա։
Լուսանկարում Արամե Հովսեփյանը Մեծ Բրիտանիայի բանակի անհատական պատրաստության հրամանատարության հրամանատար, գեներալ-մայոր Նիք Քաուլիի հետ է։