Վերաֆինանսավորեք բիզնես վարկերը և ստացեք մինչև 2% cashback Evocabank-ում (PAN.am)

Եթե ձեր բիզնեսն ունի մեկից ավելի վարկեր և ցանկանում եք նվազեցնել գործող ֆինանսավորման ծախսերը, Evocabank-ի բիզնես վարկերի վերաֆինանսավորումը հնարավորություն է տալիս միավորել գործող բիզնես վարկերը, թեթևացնել ամսական վճարային բեռը և ստանալ մի շարք առավելություններ։

Առավելություններ՝

  • վերաֆինանսավորվող վարկի գումարի մինչև 2%-ի չափով cashback (cashback-ի առավելագույն չափը՝ մինչև 2,000,000 ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթ),
  • գործող ֆինանսավորումների տարեկան տոկոսադրույք նվազում մինչև 2% տոկոսադրույքով,
  • մինչև 120 ամիս մարման ժամկետ,
  • մայր գումարի մարման արտոնյալ ժամանակահատված՝ մինչև 6 ամիս,
  • լրացուցիչ ֆինանսավորման հնարավորություն,
  • ֆինանսավորում ՀՀ դրամով, ԱՄՆ դոլարով կամ եվրոյով։

Լրացուցիչ առավելություններ՝

Բիզնես վարկերի վերաֆինանսավորման միջոցով հնարավոր է նաև միավորել մի քանի վարկ և դրանք սպասարկել որպես մեկ վարկ, ինչն էապես պարզեցնում է ֆինանսների կառավարումն ու նվազեցնում ամսական վճարային բեռը։

Բացի այդ, առաջարկի շրջանակում տրամադրվում է 1 Visa Business քարտ՝ 3 տարի անվճար սպասարկման հնարավորությամբ։

Նոր հաճախորդները կստանան նաև ինտերնետ/մոբայլ բանկինգի անվճար սպասարկում 3 տարի ժամկետով՝ մինչև 3 օգտատիրոջ համար։

Evocabank-ի բիզնես վարկերի վերաֆինանսավորման և լրացուցիչ ֆինանսավորման մանրամասներին կարելի է ծանոթանալ կայքում։

Leave a Comment