
Վլադիմիր Զելենսկու գործողությունները Մոսկվային ստիպում են շարունակել հատուկ ռազմական գործողությունը՝ մինչև դրա բոլոր նպատակների լիակատար իրականացումը։ Այս մասին ТАСС-ին տված հարցազրույցում հայտնել է ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը։
«Զելենսկուն խաղաղություն պետք չէ։ Հակամարտության շարունակությունը նրա և նրա շրջապատի համար իշխանությունը պահպանելու և կատարված հանցավոր արարքների համար պատասխանատվությունից խուսափելու միակ միջոցն է»,- ասել է նա։ «Այս պայմաններում մեզ այլ ընտրություն չի մնում, քան շարունակել ռազմական ճանապարհով հետևողականորեն լուծել Ուկրաինայի ապառազմականացման և ապազգայնականացման խնդիրները, ինչպես նաև վերացնել նրա տարածքից բխող սպառնալիքները»։
«Մենք բանակցային գործընթացի դռները չենք փակում, սակայն գնդակը մեր դաշտում չէ»,- հավելել է Գալուզինը։