Նախկին վարչապետի կալանավորված որդին՝ Արգամ Աբրահամյանը մեղքը չի ընդունում

Ձերբակալված, ապա երկու ամսով կալանավորված Արգամ Աբրահամյանը մեղքը չի ընդունում: Նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդին մեղադրվում է սպանություն պատվիրելու համար:

Քննչական կոմիտեն շաբաթ առավոտյան հրապարակեց մոտ մեկ րոպեանոց մի տեսանյութ, որտեղ դիմակավորված ԱԱԾ-ականները ներխուժում են նախկին պատգամավորի առանձնատուն, նրան տապալում գետնին, ձերբակալում: Հետո Քննչականը հաղորդագրություն է հրապարակում ու բացահայտում՝ ըստ իրեն գործի ողջ մանրամասները, ընդհուպ՝ անձնական նեղ հարցեր՝ հասնելով մինչև Գագիկ Ծառուկյանի դստերը, որն Արգամ Աբրահամյանի կինն է:

Իրավապահների խիստ անձնական մանրամասներով հրապարակումից հետո Մարդու իրավունքների պաշտպանը հայտարարեց՝ «քրեական վարույթի շրջանակում անձի անձնական և ընտանեկան կյանքին առնչվող տվյալների անհարկի հրապարակումն անթույլատրելի է»:

Leave a Comment