
«Ձեր հրապարակախոսական գործունեության մեջ հանդես եք գալիս երեք անուններով, մեկը ձեր անձնանունն է, երկուսը՝ կեղծանուններ, դրանք են՝ «Նավակ ճոճող» ու «Օմարի արծիվ»: Դրանցից ամենաշատն ինձ դուր է գալիս «Օմարի արծիվը», որովհետև կապված է Արցախի Շահումյանի շրջանում գտնվող մի բարձունքի հետ: Կարո՞ղ եք արդյոք այդ նույն անվանման տակ հետագայում հանդես գալ հրապարակախոսական գործունեությամբ»,- դիմելով ՔՊ-ական Վիլեն Գաբրիելյանին՝ հարցրեց ընդդիմադիր Էդգար Ղազարյանը:
Գաբրիելյանն արձագանքեց. «Երբ ես ծառայում էի Քարվաճառում… Իրականում չեմ համարում, որ Օմարի արծիվ եմ եղել, ծառայելով՝ որոշակի գրառումներ էի անում: Որոշակի զինծառայողների կողմից թույլտվություն ունեի այդպես ստորագրելու իմ գրառումները, որովհետև իրենց ձայնն էի բարձրաձայնում, իրենց ներկայացնում»:
Հիշեցնենք՝ ՔՊ-ն Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրել է Վիլեն Գաբրիելյանի թեկնածությունը: