ԱԺ-ում բաշխել են մշտական հանձնաժողովների ղեկավար պաշտոնները – armeniatoday.am

ՀՀ 9-րդ գումարման Ազգային ժողովի խմբակցությունները Դոնթի բանաձևով բաշխել են մշտական հանձնաժողովների նախագահների և նրանց տեղակալների պաշտոնները։ ԱԺ նիստի հեռարձակումն՝ Armenia TodayYoutube-յան ալիքում։

Ըստ Դոնթի բանաձևի՝ ԱԺ մշտական 12 հանձնաժողովից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», 1-ը՝ «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչները։

Նույն բանաձևով 7 հանձնաժողովի նախագահների տեղակալներ կառաջադրի ՔՊ-ն, 4-ը՝ «Ուժեղ Հայաստանը», և 1-ը՝ «Հայաստան» խմբակցությունը։ Խոսքը թվով 24 պաշտոնի մասին է՝ հանձնաժողովի նախագահներ և տեղակալներ։

ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների և նրանց տեղակալների պաշտոնները խմբակցությունների միջև բաշխվել են հետևյալ կերպ․

Պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահը կլինի ՔՊ-ից, նախագահի տեղակալը՝ «Ուժեղ Հայաստան»-ից։

Պետական-իրավական հարցերի հանձնաժողովի նախագահը կլինի ՔՊ-ից, տեղակալը՝ «Հայաստան»-ից։

Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահը կլինի «Ուժեղ Հայաստան»-ից, տեղակալը՝ ՔՊ-ից։

Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահն ու տեղակալը կլինեն ՔՊ-ից։

Տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահը կլինի ՔՊ-ից խմբակցությունից, տեղակալը՝ «Ուժեղ Հայաստան»-ից։

Տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի հանձնաժողովի նախագահը կլինի «Ուժեղ Հայաստան» խմբակցությունից, տեղակալը՝ ՔՊ-ից։

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի հարցերի հանձնաժողովի նախագահն ու տեղակալը կլինեն ՔՊ-ից։

Մարդու իրավունքների պաշտպանության հարցերի հանձնաժողովի նախագահը կլինի «Հայաստան» խմբակցությունից, տեղակալը՝ «Ուժեղ Հայաստան»-ից։

Առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահն ու տեղակալը կլինեն ՔՊ-ից։

Եվրոպական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահը կլինի «Ուժեղ Հայաստան» խմբակցությունից, տեղակալը՝ ՔՊ-ից։

Աշխատանքի և բարեկեցության հարցերի հանձնաժողովի նախագահն ու տեղակալը կլինեն ՔՊ-ից։

Եվրասիական և տարածաշրջանային ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահը կլինի ՔՊ-ից խմբակցությունից, տեղակալը՝ «Ուժեղ Հայաստան»-ից։

ՔՊ-ն պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրեց Վիլեն Գաբրիելյանի թեկնածությունը։ 

Կարդացեք նաև՝

ՀՀ ԱԺ-ն հաստատել է խորհրդարանի 12 մշտական հանձնաժողովների կազմը

Նյութը լրացվում է։ 

Leave a Comment