9-րդ գումարման Ազգային ժողովում կգործի 12 մշտական հանձնաժողով

9-րդ գումարման Ազգային ժողովում կգործի 12 մշտական հանձնաժողով։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ներկայացրել է «ՀՀ 9-րդ գումարման Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներ ստեղծելու մասին» որոշման նախագիծը։

Այսպիսով ԱԺ-ում կգործեն հետևյալ մշտական հանձնաժողովները՝

Աշխատանքի և բարեկեցության հարցերի մշտական հանձնաժողով, որը կունենա 8 անդամ՝ 5-ը՝ ՔՊ խմբակցությունից, 2-ը՝ «Ուժեղ Հայաստան» խմբակցությունից, 1-ը՝ «Հայաստան» խմբակցությունից։

Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողով՝ 8 անդամով՝ 5-ը ՔՊ-ից, 2-ը «Ուժեղ Հայաստան»-ից, 1-ը «Հայաստան»-ից։

Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողով՝ 8 անդամով՝ 5-ը ՔՊ-ից, 2-ը «Ուժեղ Հայաստան»-ից, 1-ը «Հայաստան»-ից։

Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և Սփյուռքի հարցերի մշտական հանձնաժողով՝ 8 անդամով՝ 5-ը ՔՊ-ից, 2-ը «Ուժեղ Հայաստան»-ից, 1-ը «Հայաստան»-ից։

Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողով՝ 8 անդամով՝ 5-ը ՔՊ-ից, 2-ը «Ուժեղ Հայաստան»-ից, 1-ը «Հայաստան»-ից։

Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողով՝ 8 անդամով՝ 5-ը ՔՊ-ից, 2-ը «Ուժեղ Հայաստան»-ից, 1-ը «Հայաստան»-ից։

Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողով՝ 10 անդամով՝ 6-ը ՔՊ-ից, 3-ը «Ուժեղ Հայաստան»-ից, 1-ը «Հայաստան»-ից։

Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողով՝ 11 անդամով՝ 7-ը ՔՊ-ից, 3-ը «Ուժեղ Հայաստան»-ից, 1-ը «Հայաստան»-ից։

Տարածաշրջանային և Եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողով՝ 8 անդամով՝ 5-ը ՔՊ-ից, 2-ը «Ուժեղ Հայաստան»-ից, 1-ը «Հայաստան»-ից։

Տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողով՝ 10 անդամով՝ 6-ը ՔՊ-ից, 3-ը «Ուժեղ Հայաստան»-ից, 1-ը  «Հայաստան»-ից։

Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով՝ 10 անդամով՝ 6-ը ՔՊ-ից, 3-ը «Ուժեղ Հայաստան»-ից, 1-ը «Հայաստան»-ից։

Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողով՝ 8 անդամով՝ 5-ը  ՔՊ-ից, 2-ը «Ուժեղ Հայաստան»-ից, 1-ը «Հայաստան»-ից։

Համապատասխան որոշման նախագիծն ընդունվեց 60 կողմ, 0 դեմ, 15 ձեռնպահ ձայներով։

 

Leave a Comment