
Խորհրդարանը քննարկում է մշտական հանձնաժողովների նախագահների ընտրության հարցը: ԱԺ կանոնակարգի համաձայն, հանձնաժողովների նախագահների ու տեղակալների պաշտոններում թեկնածուների առաջադրման իրավունք ունեն խմբակցությունները: ԱԺ նախագահն ասաց, որ 12 հանձնաժողովների նախագահների թեկնածուների առաջադրման իրավունքը բաշխվել է այսպես. ութ հանձնաժողովների նախագահներ կառաջադրի ՔՊ-ն, երեքը՝ «Ուժեղ Հայաստան»-ը, մեկը՝ «Հայաստան»-ը: Յոթ հանձնաժողովների նախագահների տեղակալներ կառաջադրի ՔՊ-ն, չորսը՝ «Ուժեղ Հայաստան»-ը, մեկը՝ «Հայաստան»-ը: