Ուկրաինան հարվածել է Թաթարստաում եւ Կուբանում նավթավերամշակման գործարաններին

Ուկրաինայի գլխավոր շտաբը հայտնել է, որ երկուշաբթի՝ օգոստոսի 10-ի գիշերը, ԶՈւ-ն հարվածել է Ռուսաստանի Նիժնեկամսկի «ՏԱՆԵԿՈ» եւ Կրասնոդարի Իլսկի նավթավերամշակման գործարանների ն։

Ուկրաինացի զինվորականները հայտնում են, որ Կուբանի նավթավերամշակման գործարանին հասցված հարվածը հաստատվել է, իսկ Թաթարստանում գտնվող գործարանում հարվածի հետեւանքով հրդեհ է բռնկվել։

Նիժնեկամսկի քաղաքապետ Ռադմիր Բելյաեւի տվյալներով՝ ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարձակվել են ոչ միայն նշված արդյունաբերական օբյեկտների, այլեւ բնակելի հատվածի վրա։

Բելյաեւը հայտնել է, որ հարվածի հետեւանքով զոհերի թիվը հասել է 13-ի։

Leave a Comment