Ազգային ժողովում քննարկվել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ներկայացրած՝ պատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին որոշման նախագիծը։Խորհրդարանն…
Ազգային ժողովում քննարկվել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ներկայացրած՝ պատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին որոշման նախագիծը։
Խորհրդարանն անցնում է նախագծի քվեարկությանը։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը վարման կարգով հայտնել է, որ խմբակցությունը կողմ է քվեարկելու որոշման նախագծին։
«Ութերորդ գումարման Ազգային ժողովը, «Հայաստան» խմբակցությունը և հատկապես Արծվիկ Մինասյանն իր անուրանալի ներդրումն են ունեցել այս հարցի ստեղծման, արծարծման և ընդունման հարցում։ «Հայաստան» խմբակցությունը կողմ է քվեարկելու այս որոշմանը և լիահույս է, որ պատգամավորական էթիկայի կանոնները կպահպանվեն թե՛ ձևով, թե՛ բովանդակությամբ»,– ասել է Խաչատրյանը։
Վարման կարգով ելույթ է ունեցել նաև Տիգրան Աբրահամյանը։ Նա հայտարարել է, որ խմբակցությունը ևս կողմ է քվեարկելու պատգամավորական էթիկային առնչվող հարցերով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին որոշման նախագծին։