Մեսսին դատի կտա արգենտինական լրատվամիջոցներին

Մեսսին դատի կտա արգենտինական լրատվամիջոցներին

«Ոսկե գնդակի» ութակի դափնեկիր, 2022 թվականի աշխարհի չեմպիոն, արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին պատրաստվում է դատարան դիմել տեղական լրատվամիջոցների դեմ՝ ֆուտբոլիստի հոր՝ Խորխե Մեսսիի հրաժեշտի արարողության ժամանակ ընտանիքի անձնական կյանքի իրավունքը խախտելու համար։

Ավելի վաղ TASS-ը հայտնել էր, որ Մեսսին մասնավոր ինքնաթիռով ժամանել է՝ հոր հուղարկավորությանը մասնակցելու համար։

«Ֆուտբոլիստը հաստատել է, որ իրավական միջոցներ կձեռնարկի արգենտինական լրատվամիջոցների դեմ, որոնք Խորխե Մեսսիին հրաժեշտի արարողության ժամանակ խախտել են ընտանիքի անձնական կյանքի իրավունքը», – գրել է Կասարետոն։

Խորխե Մեսսիի մահվան մասին հայտնի էր դարձել օգոստոսի 8-ին։ Մահվան պատճառը չի հաղորդվում։ Նա 68 տարեկան էր։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment