
Թեհրանը մտահոգվելու պատճառ չի տեսնում Մեքքայի համաձայնագրի առնչությամբ և այն համարում է տարածաշրջանի երկրների անվտանգության մոտեցումների փոփոխության վկայություն։ Ինչպես հաղորդում է IRNA գործակալությունը, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային:
Նրա խոսքով՝ ընդհանուր առմամբ այս համաձայնագրի կնքումը ցույց է տալիս, որ տարածաշրջանի պետությունները սկսում են այլ կերպ ընկալել սեփական անվտանգության ապահովման հարցերը: Բաղային ընդգծել է, որ այդ երկրները հասկացել են, որ անվտանգությունն ապրանք չէ, որը կարելի է գնել։ Նա հավելել է, որ Իրանի քաղաքականությունը միշտ եղել է տարածաշրջանի երկրներին համագործակցության և ներքին անվտանգության ամրապնդման կոչ անելը՝ առանց արտաքին խաղացողներին ապավինելու, և հենց այս փոփոխության վրա է պետք ուշադրություն դարձնել:
Օգոստոսի 7-ին Սաուդյան Արաբիան, Թուրքիան և Պակիստանը ռազմական դաշինք ստեղծելու մասին համաձայնագիր են ստորագրել։ Համաձայնագիրը նախատեսում է, որ երեք կողմերից որևէ մեկի վրա զինված հարձակումը կդիտարկվի որպես հարձակում բոլորի վրա։