Խորհրդարանը ընդունեց 9-րդ գումարման Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներ ստեղծելու մասին որոշման նախագիծը։Նախագիծը ներկայացրել էր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ…
Խորհրդարանը ընդունեց 9-րդ գումարման Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներ ստեղծելու մասին որոշման նախագիծը։
Նախագիծը ներկայացրել էր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը։ Դրանով առաջարկվում է 9-րդ գումարման ԱԺ-ում ստեղծել 12 մշտական հանձնաժողով։
Ջուլհակյանի խոսքով՝ հաշվի է առնվել խմբակցությունների պատգամավորների թվաքանակը։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն ունի 64, «Ուժեղ Հայաստանը»՝ 29, իսկ «Հայաստան» խմբակցությունը՝ 12 անդամ։
Նախագծով առաջարկվում է մշտական հանձնաժողովների անդամների նվազագույն թիվը սահմանել 8՝ հաշվի առնելով նաև հանձնաժողովների աշխատանքային ծանրաբեռնվածությունը։
Որոշումն ընդունվեց 60 կողմ, 0 դեմ, 15 ձեռնպահ ձայնով։