
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շնորհակալություն է հայտնել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանին։ Այս մասին նշվում է Ադրբեջանի նախագահի՝ X սոցիալական ցանցի էջում հրապարակված գրառման մեջ։
«Պարոն Փեզեշքիան, շնորհակալություն եմ հայտնում ձեզ՝ Ադրբեջանի մասին բարի և անկեղծ խոսքերի համար։ Ադրբեջանի և Իրանի ժողովուրդները դժվար և ծանր օրերին միշտ եղել են միմյանց կողքին։ Մեր տարածաշրջանում տեղի ունեցած վերջին իրադարձությունները ևս մեկ անգամ ցույց տվեցին, որ Ադրբեջանը Իրանի եղբայրական ժողովրդի կողքին է»,- նշել է Իլհամ Ալիևը։
Ավելի վաղ Իրանի նախագահը հայտարարել էր. «Պատերազմի ընթացքում Ադրբեջանը մեզ զգալի օգնություն ցուցաբերեց տարբեր ճանապարհներով՝ թե՛ Ռուսաստանից, թե՛ իրենց սեփական մատակարարումներով։ Նրանք մեզ օգնեցին ամեն ինչում»։