Արամ Վարդևանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ

ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ: Քվեարկության արդյունքներն Ազգային ժողովի՝ օգոստոսի 10-ի նիստին ներկայացրեց հաշվիչ հանձնախմբի նախագահ Լիլիթ Մինասյանը: Փակ քվեարկության համաձայն՝ Արամ Վարդևանյանն ստացավ 53 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայն:

Ավելի վաղ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արուսյակ Մանավազյանը հայտարարել էր, որ խմբակցությունն ունի որոշում՝ բավարար ձայնով կողմ քվեարկելու Արամ Վարդևանյանի թեկնածությանն ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնում: ԱԺ «Հայաստան» խմբակցությունը ևս հայտարարել էր, որ կողմ է քվեարկելու Արամ Վարդևանյանի թեկնածությանը:

 9-րդ գումարման Ազգային ժողովի՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության առաջադրած և ընտրված երկու ԱԺ փոխնախագահներն են Հայկ Կոնջորյանը և Վահագն Ալեքսանյանը:

Տեղեկացնում է Iravaban.net-ը։

Leave a Comment