12:07 10.08.2026
Կդադարեցվի Վանաձոր քաղաքի որոշ հասցեների գազամատակարարումը
Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ օգոստոսի 10-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 19:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Դպրոցի, Աբովյան, Զաքարյան, Հերացու, Բանակի փողոցների, Վարդանանց փողոցի թիվ 122 բազմաբնակարան շենքի, ինչպես նաև Կուրթան բնակավայրի գազասպառողների գազամատակարարումը։ …
11:52 10.08.2026
ՔՊ-ն կապահովի Արամ Վարդևանյանի ընտրությունը ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնում
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը որոշել է ապահովել բավարար ձայներ, որպեսզի «Ուժեղ Հայաստան» խմբակցության կողմից ԱԺ նախագահի տեղակալի թեկնածու առաջադրված Արամ Վարդևանյանն ընտրվի այդ պաշտոնում։ Այս մասին նիստի ժամանակ հայտարարեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արուսյակ Մանավազյանը։ ««Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը որոշել է բավարար ձայներ ապահովել այս ընտրության համար։ Ավելացնեմ միայն, որ դուք մեր երեք թեկնածուներին որևէ […] …
11:46 10.08.2026
Գեղարքունիքի մարզում կասեցվել է գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունը
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է անհատ ձեռնարկատեր Սևակ Մարգարյանին պատկանող գազավորված ըմպելիքների արտադրամասի (Գեղարքունիքի մարզ, Գավառ համայնք, Ծովազարդ բնակավայր, ապրանքանիշը՝ «Ծովազարդ») արտադրական գործունեությունը: Որոշման համար հիմք են ծառայել վերահսկողական միջոցառումների ընթացքում արձանագրված խախտումները, մասնավորաբար՝ – արտադրական շինություննների պատերի մակերևույթները պատված չեն եղել անջրանցիկ, լվացվող, ախտահանվող նյութերով, – առաստաղը ապահով չի եղել, ինչը […] …
11:20 10.08.2026
Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացիներին
Օգոստոսի 9-ին՝ ժամը 18։02-ին, Տավուշի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Պարզ Լիճ» հանգստյան գոտուն հարակից անտառում քաղաքացիներ են մոլորվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։ Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացիներին և ուղեկցել նրանց մինչև իրենց ավտոմեքենան։ …