Փրկարարները Սևանա լճում հայտնաբերել են քամուց ափից հեռացած քաղաքացուն – armeniatoday.am

Փրկարարներն օգնել են քամու հետևանքով ափից հեռացած քաղաքացուն վերադառնալ Սևանա լճի ափ, հայտնել են ՆԳՆ փրկարար ծառայությունից։

Ըստ հաղորդագրության՝ օգոստոսի 9-ին՝ ժամը 18:35-ին, ահազանգ է ստացվել, որ «Սևան Ստարտափ Սամմիթ»-ին հարակից լողափում քաղաքացին սապբորդինգի ժամանակ ուժեղ քամու հետևանքով չի կարողանում վերադառնալ ափ։

Դեպքի վայր է մեկնել ջրափրկարարական ջոկատի մարտական հաշվարկը։

Փրկարարները ափից մոտ 1,5 կմ հեռավորության վրա հայտնաբերել են քաղաքացուն և անվնաս դուրս բերել ափ։

Leave a Comment