Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար է նշանակել Մոհսեն Ռեզայիին. ISNA գործակալությանը հայտնել է Իրանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Սեյեդ Մեհդի Թաբաթաբային:
Ռեզային փոխարինել է Մոհամմադ Բաղեր Զոլքադրին՝ վերջինիս այլ աշխատանքի տեղափոխվելու պատճառով։ Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Մոջթաբա Խամենեիի X-ի էջում հրապարակված հաղորդագրության համաձայն՝ Զոլքադրը նշանակվել է նրա քաղաքական հարցերով խորհրդական։
