Ռուսաստանի Նիժնեկամսկ քաղաքում ԱԹՍ-ի հարձակումից 12 մարղ է զոհվել

Ռուսաստանի կազմում գտնվող Թաթարստանի Նիժնեկամսկ քաղաքում, որտեղ գտնվում է խոշոր նավթավերամշակման գործարան, ուկրաինական անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով զոհվել է առնվազն 12 մարդ, 39-ը՝ վիրավորվել, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով քաղաքապետ Ռադմիր Բելյաևը։

Ռուսական տարբեր լրատվամիջոցների հաղորդմամբ՝ հարված է հասցվել տարածաշրջանի նավթավերամշակման գործարանին։

Թաթարստանի ղեկավար Ռուստամ Միննիխանովը սգո օր է հայտարարել ուկրաինական հարձակումից հետո, ասել է քաղաքապետ Բելյաևը։

Նիժնեկամսկ քաղաքում գտնվող «ՏԱՆԵԿՈ» նավթավերամշակման գործարանը հարձակման էր ենթարկվել նաև հունիսին:

Վերջին ամիսներին Ուկրաինան ուժեղացրել է ռուսական նավթավերամշակման գործարանների վրա հարվածները, որի արդյունքում Ռուսաստանի շատ շրջաններում նավթամքերքի պակաս է առաջացել, չնայած իշխանությունները պնդում են, որ այդ սկզբնական խնդիրների մեծ մասը լուծվել է։

Leave a Comment