Ֆրանսիայի հարավում բռնկված հրդեհը մոտ 153 հեկտար տարածք է ընդգրկել

Ֆրանսիայի հարավում գտնվող Լոզեր դեպարտամենտի Մասեգրո-Կոս-Կորժ կոմունայում մոտ 153 հեկտար տարածք ընդգրկած հրդեհը հանգեցրել է երկու գյուղերի բնակիչների տարհանմանը, հայտնում է RTL ռադիոն՝ վկայակոչելով AFP-ն։

«Կիրակի օրը կեսօրից հետո Լոզերում բռնկված հրդեհն արդեն ընդգրկել է մոտ 153 հեկտար տարածք, հանգեցրել է մարդկանց տարհանման երկու գյուղերից և դեռ չի մարվել»,- հայտնում է ռադիոկայանը։

Հրդեհը սկսվել է Մոնպելյե քաղաքից մոտ 140 կիլոմետր հեռավորության վրա։ Պատճառը կարող էր լինել մունիցիպալ ավտոմայրուղու վրա ավտոմեքենայի բռնկումը։

Տեղական հրշեջ-փրկարարական ծառայության հրամանատարի խոսքով՝ հրդեհի տարածմանը նպաստել են տարածքում անտառների առկայությունը և «անսովոր չոր» եղանակը։

Եվրոպան ապրում է վերջին տարիների ամենատաք շրջաններից մեկը, ամենաշատը տուժել են Իսպանիան, Պորտուգալիան, Ֆրանսիան, Իտալիան և Հունաստանը: Ինչպես նշել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, երկիրը բախվում է Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից ի վեր անտառային հրդեհների ամենամեծ թվին:

Leave a Comment