Tesla-ն և SpaceX-ը Թեքսաս նահանգի Գրայմս շրջանում՝ Հյուսթոնից ոչ հեռու, կառուցելու են Terafab անվանումով համատեղ գործարան: Այնտեղ արտադրվելու են չիպեր ու միկրոսխեմաներ Tesla-յի ռոբոտների և…
Tesla-ն և SpaceX-ը Թեքսաս նահանգի Գրայմս շրջանում՝ Հյուսթոնից ոչ հեռու, կառուցելու են Terafab անվանումով համատեղ գործարան: Այնտեղ արտադրվելու են չիպեր ու միկրոսխեմաներ Tesla-յի ռոբոտների և ավտոմեքենաների համար: Ձեռնարկության մակերեսը կազմելու է մոտ 9,3 միլիոն քառակուսի մետր: Հաջողության դեպքում այն կդառնա աշխարհի ամենամեծ շինությունը:
Ինչպես նշվում է SpaceX-ի կայքում, շինարարության ընթացքում ընկերությունները գործադրելու են առավելագույն ջանքեր շրջակա միջավայրի պահպանման համար: Մասնավորապես, հորատանցքերի օգտագործման փոխարեն կիրառվելու է ջրամբարների ջուրը, տարածքում կառուցվելու են մաքրման կայաններ, իսկ հնարավոր հատվածներում օգտագործվելու են վերամշակված նյութեր:
Նախագիծը գնահատվում է 119 միլիարդ դոլար, իսկ իրականացման հստակ ժամկետները դեռևս հայտնի չեն: