ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան Մայք Վալցը պնդում է, որ Իրանը Միացյալ Նահանգների հետ բանակցություններում առաջնահերթություն է տալիս ֆինանսական հարցերին, մասնավորապես՝ իր ակտիվների ապասառեցմանը։
Նախկինում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Վաշինգտոնը Թեհրանի հետ բանակցություններ է վարում դանդաղ տեմպերով, մինչդեռ Իրանի տնտեսական վիճակը, իբրև, վատթարանում է։
«Իրանցիներն այժմ ավելի շատ են վախենում ֆինանսների նախարար Սքոթից Բեսենթից, քան պատերազմի նախարար Փիթից Հեգսեթից։
Երբ նրանք նստում են մեր բանակցողների հետ, խոսում են փողի մասին։ Նրանք անընդհատ խնդրում են մուտք դեպի իրենց ակտիվներ, որոնք մենք սառեցրել ենք», – ասել է Վալցը Fox News-ին։
Վալցը հավելել է, որ հենց սա էլ նկատի ունի Թրամփը, երբ խոսում է Թեհրանի վրա ճնշում գործադրելու մասին։