Իրանը չի բանակցում ԱՄՆ-ի հետ․ Արաղչի – armeniatoday.am

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Թեհրանը ներկայումս չի բանակցում Վաշինգտոնի հետ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Մենք ներկայումս չենք բանակցում ԱՄՆ-ի հետ: Մենք շարունակում ենք միջնորդների միջոցով հաղորդագրություններ փոխանակել՝ բանակցությունների վերսկսման համար հող նախապատրաստելու համար»,-ասել է Արաղչին։

Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարը նաև նշել է, որ ԱՄՆ-ի հետ երկխոսությունը բացառվում է, քանի դեռ այն չի փոխհատուցել փոխըմբռնման հուշագրի խախտման համար։

Leave a Comment