Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլահ Սեյեդ Մոջթաբա Խամենեին հանդիպել է նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ։ Զրուցակիցները քննարկման առանցք են դարձրել երկրում ստեղծված իրավիճակը։Իր պաշտոնավարման երրորդ տարվա…
Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլահ Սեյեդ Մոջթաբա Խամենեին հանդիպել է նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ։ Զրուցակիցները քննարկման առանցք են դարձրել երկրում ստեղծված իրավիճակը։
Իր պաշտոնավարման երրորդ տարվա մեկնարկին Փեզեշքիանը հանդիպել է Մոջթաբա Խամենեիի հետ ու մտքեր փոխանակել։ Քննարկման ընթացքում հանգամանալից անդրադարձ է կատարվել երկրի առջև ծառացած խնդիրներին, այդ թվում՝ բնակչության առօրյա կարիքների ապահովմանը, երրորդ պարտադրված պատերազմի ու առաջիկա ժամանակահատվածի համատեքստում առկա իրավիճակին, ռազմական զարգացումներին, էներգետիկ և ֆինանսական ռեսուրսների ապահովմանը, ծախսերի կառավարմանը, ինչպես նաև արտասահմանյան գործընկերների հետ տնտեսական փոխգործակցությանը։