ԱՄՆ Դեմոկրատական կուսակցությունը ռազմավարություն է մշակում՝ հետաքննելու նախագահ Դոնալդ Թրամփի հետ կապված ընկերությունները։ Ըստ Reuters-ի՝ նպատակն ապացուցողական բազա ստեղծելն է լսումների և փաստաթղթերի պահանջի միջոցով, այլ ոչ թե անմիջապես իմփիչմենթ հայտարարելը։
Թիրախում կարող են հայտնվել Apple, Alphabet, Palantir, BlackRock ընկերությունները, ինչպես նաև Իլոն Մասկի կառույցները՝ ԱՄՆ վարչակազմի հետ ունեցած պայմանագրերի պատճառով։ Դեմոկրատները մտադիր են ուսումնասիրել նաև ենթադրյալ «վճարիր հասանելիության դիմաց» սխեմաները։
Այս ռազմավարությունը հնարավոր կդառնա, եթե նոյեմբերյան ընտրություններում դեմոկրատները մեծամասնություն ստանան Ներկայացուցիչների պալատում, ինչը նրանց թույլ կտա պաշտոնական ծանուցագրեր ուղարկել և պահանջել անհրաժեշտ փաստաթղթերը։
