Հութիները հարվածել են Saudi Aramco-ին

Հութիները հարվածել են Saudi Aramco-ին

Եմենի «Անսար Ալլահ» (հութիներ) շարժումն անօդաչու թռչող սարքով գրոհել է Սաուդյան Արաբիայի հարավ-արևմուտքում գտնվող Ջիզան քաղաքի Saudi Aramco նավթավերամշակման գործարանը։ Այս մասին հայտնել է շարժման ռազմական ներկայացուցիչ Յահյա Սարիան։

Նրա հայտարարության համաձայն՝ ԱԹՍ-ի հարվածը եղել է ճշգրիտ, և այն իրականացվել է ի պատասխան սաուդյան անօդաչուների կողմից Եմենի Սաադա և Հաջա նահանգների օդային տարածքի խախտմանը։

Ավելի վաղ Սաուդյան Արաբիայի էներգետիկայի նախարարությունը հայտնել էր կիրակի առավոտյան Ջիզանում գտնվող Saudi Aramco-ի օբյեկտներից մեկում բռնկված հրդեհի մասին։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment