
Օդեսայի նավահանգստում գիշերը հարվածներ են հասցվել վառելիքի և քսանյութերի և ռազմական տեխնիկայի պահեստներին, ինչպես նաև նավահանգստի փոխադրման համալիրին, հայտնում է ՌԴ ՊՆ-ն։
Բացի այդ, բարձր ճշգրտության զենքերից և անօդաչու թռչող սարքերից հարվածներ են հասցվել Չեռնոմորսկ նավահանգստում վառելիքի և ռազմական տեխնիկայի պահեստներին, իսկ Ուկրաինայի զինված ուժերի համար նախատեսված վառելիքի բաքերը հարվածվել են Օդեսայի նավահանգստից հյուսիս-արևելք գտնվող Բելյարի և Նովիե Բելյարի գյուղերում։