Ֆիդանը կոչ է արել Գազայում ագրեսիայի համար մեկուսացնել Իսրայելին

Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է Գազայի հատվածում Իսրայելի ագրեսիվ գործողությունների համար միջազգային մեկուսացման անհրաժեշտության մասին։

«Իսրայելն ամենից շատ վախենում է միջազգային մեկուսացումից։ Մինչ այժմ նրան հաջողվել է այլ երկրների ռեսուրսների օգտագործմամբ աշխարհում պատրանք ստեղծել, սակայն այժմ ամբողջ աշխարհը գիտի, որ սա պարզապես սովորական պատրանք չէ։ Իսրայելի միջազգային քաղաքական մեկուսացումը չափազանց կարևոր է», – Anadolu գործակալությանը հայտնել է Ֆիդանը։

Leave a Comment