Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին G20 գագաթնաժողովին հրավերի համար՝ Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև TRIPP հռչակագրի ստորագրման տարեդարձին նվիրված հեռախոսազրույցի ժամանակ։
Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ հրավերը դիտվել է որպես «Ադրբեջանի նկատմամբ հատուկ վերաբերմունքի դրսևորում»։ Երկու կողմերն էլ նշել են, որ Ադրբեջանի և ԱՄՆ-ի միջև հարաբերությունները հասել են «բարձր, որակապես նոր մակարդակի» և ձեռք են բերել ռազմավարական բնույթ։
Այսօր ավելի վաղ Թրամփը հեռախոսազրույց էր ունեցել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, որի ընթացքում կողմերը քննարկել են Trump Route for International Peace and Prosperity (TRIPP) նախագծի իրականացման ներկա վիճակը։
