Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Տավուշի մարզի Դիլիջան համայնքի «Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում» տեղի է ունեցել ՀՀ ուժային կառույցների միջև 2026 թվականի բանակային խաղերի հանդիսավոր փակման և հաղթողների պարգևատրման արարողությունը, տեղեկացնում է ՀՀ արդարադատության նախարարությունը։
«Իրավապահ մարմինների միջև թիմային հաշվարկով 2-րդ հորիզոնականն է զբաղեցրել ՀՀ արդարադատության նախարարության Քրեակատարողական ծառայության թիմը, որին պարգևատրել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։
Հրաձգություն՝ ԴԴ հրացանով մրցաձևում կանանց և տղամարդկանց մրցակարգերում 1-3-րդ հորիզոնականները զբաղեցրած մասնակիցներին պարգևատրել է Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։
Իսկ «հրում» վարժությունում Արդարադատության նախարարության թիմի անդամ Վարդան Բալոյանը սահմանել է բացարձակ ռեկորդ՝ կատարելով 47 ձգում։
Բանակային խաղերը հնարավորություն են ընձեռում ուժային կառույցների ծառայողներին ցուցադրելու իրենց ֆիզիկական պատրաստվածությունը, տոկունությունն ու թիմային աշխատանքի հմտությունները։
Շնորհավորում ենք մեր ծառայողներին գրանցած արդյունքների կապակցությամբ»,-ասված է հաղորդագրության մեջ: