Օմանի ԱԳՆ-ը հայտարարել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ բանակցություններում առաջընթացի մասին

Օմանի և Իրանի միջև Հորմուզի նեղուցում նավարկության կանոնակարգերի վերաբերյալ բանակցությունները ընթանում են դրական և կառուցողական մթնոլորտում, ասվում է Սուլթանության արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։

«Հորմուզի նեղուցում նավարկության մեխանիզմների վերաբերյալ ընթացող բանակցությունները ընթանում են դրական և կառուցողական մթնոլորտում», – նշվում է հայտարարության մեջ։ Նախարարությունը շեշտել է «ցանկացած գործողությունից խուսափելու կարևորությունը, որը կարող է ազդել այս բանակցությունների և ձեռք բերված առաջընթացի վրա»։

Ավելի վաղ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել էր, որ Թեհրանը և Մուսկատը մոտ են Հորմուզի նեղուցի կառավարման իրավական ասպեկտների և նավարկության ուղիների որոշման վերաբերյալ համաձայնագրի կնքմանը։ Նա նշել է, որ գոյություն ունեցող երթուղին անընդունելի է իրանական կողմի համար, ուստի, երկու երկրները պետք է մշակեն նոր երթուղի, որը ենթադրում է իրավական և տեխնիկական բարդություններ։

Նա հավելել է, որ մինչև մշտական ​​նավարկության երթուղու շուրջ համաձայնության գալը, կօգտագործվի ժամանակավոր երթուղին։

Leave a Comment