MMA-ի հայտնի լրագրող Արիել Հելվանին նոր մանրամասներ է հայտնել Արման Ծառուկյանի և Մաուրիսիո Ռուֆիի սպասվող մենամարտի վերաբերյալ։
«Ոչ ոք չէր սպասում, որ Արմանը կմենամարտի վարկանիշային աղյուսակի 7-րդ հորիզոնականը զբաղեցնող Ռուֆիի հետ։ Ինչպես ինձ փոխանցել են՝ UFC-ի ղեկավարությունն Արմանին վստահեցրել է, որ այս դիմակայությունում հաղթանակի դեպքում նա երաշխավորված տիտղոսային մենամարտ կստանա»,- նշել է Հելվանին։
Ծառուկյան-Ռուֆի դիմակայությունը կլինի սեպտեմբերի 19-ին Լոս Անջելեսում։