Լոնդոնի «Չելսին» մտադիր է ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ վաճառել 16 խաղացողի։ Անգլիական ակումբն այժմ ունի 41 ֆուտբոլիստ, հաղորդում է BBC-ն։
«Չելսիի» նորանշանակ գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն մտադիր է զգալիորեն կրճատել կազմը, քանի որ հաջորդ մրցաշրջանում թիմը չի մասնակցելու եվրագավաթային մրցաշարի։ Նա կարծում է, որ պետք չէ ֆուտբոլիստներին զրկել կանոնավոր խաղեր անցկացնելու հնարավորությունից։
Վաճառքի կամ վարձակալությամբ այլ թիմեր տեղափոխվելու ենթակա ֆուտբոլիստների թվում են Բենուա Բադյաշվիլը, Ակսել Դիսասին, Մարկ Գիուն, Դավիդ Դատրո Ֆոֆանան, Մալո Գյուստոն, Էնցո Ֆերնանդեսը, Նիկոլաս Ջեքսոնը, Լիամ Դելապը։