«Դելֆին» (Dolphin) թայֆունը հարվածել է Ճապոնիայի Օկինավա պրեֆեկտուրային. Չինաստանը փակում է նավահանգիստները՝ նախքան աղետի ցամաք հասնելը

«Դելֆին» (Dolphin) թայֆունը հարվածել է Ճապոնիայի Օկինավա պրեֆեկտուրային՝ իր հետ բերելով մինչև 216 կմ/ժ արագությամբ քամիներ, ինչի հետևանքով առնվազն 6 տարեց մարդ է տուժել, իսկ ավելի քան 53,000 տուն մնացել է առանց էլեկտրականության։ Ճապոնական ավիաընկերությունները չեղարկել են դեպի Օկինավա բոլոր թռիչքները։

Միևնույն ժամանակ, Չինաստանի արևելյան նահանգները պատրաստվում են տարերքի հարվածին, որի համար հայտարարվել է վտանգավորության «նարնջագույն» մակարդակ, իսկ Չժեցզյան նահանգում կանխատեսվում է մինչև 600 մմ ռեկորդային տեղումներ։

Աղետին ընդառաջ Չինաստանը փակել է արևելյան ծովային նավահանգիստները։ Մոտեցող թայֆունի պատճառով Թայվանը նույնպես ստիպված է եղել չեղարկել ավելի քան 60 միջազգային չվերթ։

Leave a Comment