Եգիպտոսը կարող է միանալ Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի պաշտպանական դաշինքին

Եգիպտոսը կարող է միանալ Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի պաշտպանական դաշինքին

Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազը հնարավոր է համարել Սաուդյան Արաբիայի և Պակիստանի հետ պաշտպանական համաձայնագրի ընդլայնումն ու դրան Եգիպտոսի միանալը։

​CNN Türk-ի հետ զրույցում նա նշել է, որ Եգիպտոսը բավականին ուժեղ երկիր է, և նրա մասնակցությունն այս ձևաչափում կարևոր նշանակություն կունենա։

​Ավելի վաղ Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի առաջնորդները համատեղ պաշտպանական պակտ էին կնքել։ Ըստ Türkiye թերթի տվյալների՝ փաստաթուղթը նախատեսում է հետախուզական տվյալների փոխանակում և համագործակցություն՝ տարածաշրջանային անվտանգության հարցերում։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment