Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Վերշինինը և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի Սիրիայի հարցով հատուկ բանագնաց Գեյր Պեդերսենը հեռախոսով քննարկել են Սիրիայում քաղաքական գործընթացի խթանման կարևորությունը՝ հենց սիրիացիների գլխավորությամբ՝ հիմնված երկրի տարածքային ամբողջականության վրա։ Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ։
«Քննարկումը շարունակվել է Սիրիայում առկա իրավիճակի շուրջ՝ շեշտը դնելով քաղաքական կարգավորման գործընթացն առաջ մղելու անհրաժեշտության վրա, ղեկավարվելով և իրականացվելով հենց սիրիացիների կողմից՝ ՄԱԿ-ի աջակցությամբ՝ Սիրիայի ինքնիշխանության, անկախության, միասնության և տարածքային ամբողջականության հարգման հիման վրա՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2254 բանաձևի համաձայն։ Այս նպատակներին հասնելու համար ընդգծվել է համակարգված միջազգային և տարածաշրջանային ջանքերի կարևորությունը»,- ասված է հաղորդագրությունում։