Հաշմանդամություն ունեցող անձանց տրամադրվող աջակցող միջոցների ցանկը համալրվել է

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը շարունակում է պետական հավաստագրի հիման վրա աջակցող միջոցների տրամադրման գործընթացը։ Iravaban.net-ը տեղեկանում է ԱՍՀՆ-ից։

2026 թվականի հուլիսի 1-ից հաշմանդամություն ունեցող անձանց տրամադրվող աջակցող միջոցների ցանկը համալրվել է 37 նոր պարագայով։

Հիշեցնենք, որ աջակցող միջոցը ստանալու իրավունք ունեցող անձինք կարող են դիմում ներկայացնել Միասնական սոցիալական ծառայության ցանկացած տարածքային կենտրոն։ Փաստաթղթերի լիարժեք լինելու դեպքում, մեկ ամսվա ընթացքում քաղաքացուն ուղարկվում է հավաստագրի պատճենն ու այն կազմակերպությունների ցանկը, որտեղից կարող են ձեռք բերել իրենց անհրաժեշտ աջակցող միջոցը։ Քաղաքացին ինքն է ընտրում, թե որակավորում ստացած որ կազմակերպությունից ստանա համապատասխան աջակցությունը:

2026թ․ հուլիսի 31-ի դրությամբ 12,212 անձանց տրամադրվել է 286,371 աջակցող միջոց։

Աջակցող միջոցների ցանկի, անհրաժեշտ փաստաթղթերի և դիմելու ընթացակարգի վերաբերյալ կարող եք տեղեկանալ հետևյալ հղմամբ՝ https://www.arlis.am/hy/acts/226733/latest

Leave a Comment