Շախմատի Ռուսաստանի հավաքականը չի մասնակցի Համաշխարհային օլիմպիադային, որը կանցկացվի սեպտեմբերի 16-27-ը Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում։ Տղամարդկանց մրցաշարին կմասնակցի 208 թիմ, կանանց մրցաշարին՝ 192 թիմ։
Այս անգամ թիմերի քանակը ռեկորդային է։ 2024-ին Բուդապեշտում անցկացված Օլիմպիադային մասնակցել էր 380 թիմ, հաղորդում է ՖԻԴԵ-ի մամուլի ծառայությունը։
2026-ի Օլիմպիադային վարկանիշային առաջատարը ԱՄՆ-ի հավաքականն է, որի կազմում է նաեւ Հայաստանի հավաքականի նախկին առաջատար Լևոն Արոնյանը։
Հայաստանի հավաքականը վարկանիշով 9-րդն է։ Մեր թիմում հանդես կգան Հայկ Մարտիրոսյանը, Շանթ Սարգսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Գաբրիել Սարգսյանն ու Մանուել Պետրոսյանը։