«Արարատ-Արմենիան» և «Սարդարապատը» հաղթանակներ տարան

Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջնությունում երկու հանդիպումներով մեկնարկեց երկրորդ տուրը։ Չեմպիոն «Արարատ-Արմենիան» սեփական հարկի տակ 2:1 հաշվով առավելության հասավ «Ուրարտուի» նկատմամբ։

Պրեմիեր լիգայի նորեկ «Սարդարապատը» հյուրընկալվելիս նույն հաշվով պարտության մատնեց «Արարատին»։

«Արարատ-Արմենիան» ու «Սարդարապատը» 6-ական միավորով առաջատարներն են։

Leave a Comment