Մադրիդի «Ռեալի» արգենտինացի կիսապաշտպան Ֆրանկո Մաստանտուոնոն կարիերան կշարունակի «Ֆիորենտինայում»։ Կողմերը կնքել են մեկ տարվա վարձակալության պայմանագիր։ 18-ամյա ֆուտբոլիստը հաջորդ ամռանը կվերադառնա իսպանական ակումբ։
Իսպանական Լա Լիգայի անցած մրցաշրջանում Մաստանտուոնոն մասնակցել էր 23 հանդիպման, խփել 1 գոլ։
Transfermarkt-ը նրա արժեքը գնահատում է 45 միլիոն եվրո։
«Ֆիորենտինան» Իտալիայի Ա Սերիայի անցած առաջնությունն ավարտել էր 15-րդ տեղում։