Iravaban.net-ը ուսումնասիրել է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հանրային քննարկման ներկայացված նախագիծը, որով Կառավարությունը նախատեսում է փոփոխել նոր ուղղություններով ուղևորափոխադրումներ իրականացնող ավիաընկերություններին ֆինանսական աջակցության տրամադրման կարգը։ Նախագծով ուղևորների վերաբերյալ տեղեկատվությունը ներկայացնելու ժամկետը 1 ամսից կերկարաձգվի մինչև 45 աշխատանքային օր, իսկ տվյալների անհամապատասխանության դեպքում կսահմանվի մինչև 120 օրացուցային օր լրացուցիչ ուսումնասիրության ժամկետ։
Անհրաժեշտությունը
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի ապրիլի 23-ի N 495-Լ որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) ընդունումը պայմանավորված է ֆիզիկական անձանց ՀՀ փոխադրող ֆինանսական աջակցության ծրագրի շահառու հանդիսացող ավիաընկերություններին փոխադրված ուղևորների վերաբերյալ լիազոր մարմնին տեղեկատվություն ներկայացնելու ժամկետները փոփոխելու, ինչպես նաև ավիաընկերությունների կողմից ներկայացվող ուղևորների ցանկում անհամապատսխանություններ հայտնաբերելու պարագայում դրանք շտկելու տարբերակներն ու առավելագույն ժամկետը:
Ընթացիկ վիճակը և խնդիրները
ՀՀ կառավարության կողմից 2025 թվականի ապրիլին ընդունված «Հայաստանի Հանրապետություն օդային ճանապարհով իրականացվող ուղևորափոխադրումների զարգացմանն ուղղված աջակցության ծրագիրը, ֆինանսական օժանդակություն ստանալու կարգը և աջակցության ծրագրի շահառու ավիաընկերություններին ներկայացվող պահանջները հաստատելու մասին» 495-Լ որոշմամբ (այսուհետ՝ Որոշում) Կառավարությունը ստանձնել է հանձնառություն՝ ֆինանսական օժանդակություն տրամադրել այն շահառու ավիաընկերություններին, որոնք նոր ուղղություններից ՀՀ կփոխադրեն ուղևորներ (2 տարեկանից բարձր տարիք ունեցող), որոնք կհամապատասխանեն Որոշման պահանջներին, այն է՝ մուտք գործած լինեն Հայաստանի Հանրապետություն տեղական կամ բազավորված ավիաընկերության ծառայություններից օգտվելու արդյունքում, ժամանած լինեն այնպիսի ուղղությունից, որը Որոշման պահանջներին համաձայն կհամարվի որպես նոր ուղղություն, սակայն որևէ ժամանակային սահմանափակում չկիրառելով։
Ավելին, շահառու ավիաընկերությունների կողմից ուղևորների մասին լիազոր մարմնի տեղեկատվության տրամադրման ժամկետները սահմանված են Որոշման Հավելված 1-ի 6-րդ կետով։ Որոշման ուժի մեջ մտնելուց հետո ծրագրին դիմել է 1 ընկերություն 2025 թվականին և 1 ընկերություն 2026 թվականին։ Նոր ուղղությամբ փաստացի իրականցվող օդային ուղևորների փոխադրումներ ցույց են տվել բավականին լավ ցուցնիշներ՝ 10-ից ավել նոր ուղղություններ են բացվել «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից կամ օդանավակայն և 2 նոր ուղղություն Գյումրու «Շիրակ» օդանավակայան։
Հաշվի առնելով ուղևորությունների մեծ թիվը և հավաքագրվող և մշակվող տեղեկատվության մեծ ծավալը անհրաժեշտություն է առաջացել վերանայել Որոշմամբ սահմանված վարչարարության որոշ ժամկետներ, ինչպես նաև սահմանել դեպքեր, երբ շահառու ավաիընկերությունների կողմից ներկայացվող տեղեկատվության և պետական մարմինների կողմից ստուգվող տեղեկատվության միջև կան անհամապատասխանություններ, որոնք անհրաժեշտ է լրացուցիչ ուսումնասիրել։ Այդպիսի անհամապատասխանություններ կարող են արձանագրվել, երբ ուղևորն տոմսը ձեռք բերելիս օգտագործում է մեկ ճամփորդական փաստաթուղթ, իսկ սահմանը հատելիս օգտագործում է մեկ այլ փաստաթուղթ, կամ չվերթին գրանցվելու ժամանակ ճամփորդական տվյալները լրացնելիս թույլ է տալիս վրիպակներ և այլն։
Կարգավորման նպատակը
Նախագծով առաջարկվում է փոփոխել շահառու ավիաընկերությունների կողմից եռամսյակը մեկ լիազոր մարմնին ներկայացվող տեղեկատվության ժամկետը՝ Որոշմամբ սահմանված 1 ամսվա ժամկետը փոխարինելով 45 աշխատանքային օրվա ժամկետով։
Միաժամանակ Նախագծով առաջարկվում է լրացուցիչ վարչարարություն իրականացնել շահառու ավիաընկերություններին ֆինանսական օժանդակություն տրամադրելու համար հիմք հանդիսացող օդային ուղևորների նույնականացման համար, նախատեսելով ուղևորների նույնականացման գործընթացի իրականացում այն դեպքերում, երբ շահառու ավիաընկերությունների կողմից տրամադրված ուղևորների ցանկում և սահմանը հատող ուղևորների տվյալների միջև առկա են անհամապատասխանություններ կամ անճշտություններ, որոնք լարցուցիչ ուսումնասիրության կարիք ունեն և այդ նպատակների համար սահմանվում է ժամկետ, որը ժպետք է գերազանցի 120 օրացուցային օրը։
Նախագծով նախատեսվում է նաև հետադարձ ուժ տալ կարգավորմանը՝ կիրառելով այն ծրագրից օգտվող գործող շահառու ավիաընկերությունների համար՝ հիմք ընդունելով ՀՀ սահմանադրության 73-րդ հոդվածի դրույթների պահանջերը։
շՆախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձիք
Նախագիծը մշակվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից:
Ակնկալվող որդյունքները
Կլավարկվի շահառու ավիաընկերությունների կողմից իրականացվող ֆինասական օժանդակության տրամադրման համար վարչարարությունը, կերկարաձգվեն ժամկետները և անճշտությունների դեպքում ուղևորներին նույնականացնելու գործիքակազմը։
Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին
Նախագծի ընդունումը Հայաստանի Հանրապետության 2026-2027 թվականի պետական բյուջեի տարեկան եկամուտների և ծախսերի լրացուցիչ փոփոխությունների չի հանգեցնում։
Նախագծի ընդունման առնչությամբ ընդունվելիք այլ իրավական ակտերի նախագծերը կամ դրանց ընդունման անհրաժեշտության բացակայության մասին
Նախագծի ընդունմամբ այլ իրավական ակտեր ընդունելու անհրաժեշտությունը բացակայում է։
Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.
Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ
Որոշման նախագիծը բխում է 2021 թվականի նոյեմբերի 18 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1902-Լ որոշման Հավելված N 1-ով հաստատված միջոցառումների ծրագրի 66․1 և 71․1-րդ կետերով սահմանված միջոցառումների կատարման անհրաժեշտությունից: