Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի ավագ, սաուդյան «Ալ Ահլիի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը գրառում է կատարել տելեգրամյան ալիքում։
«Թիմի հետ արդեն Ջիդայում ենք։ Վերսկսել ենք աշխատանքը և շարունակում ենք պատրաստվել նոր մրցաշրջանին։ Վերջին կադրերը մարզումներից»,- գրել է հայ ֆուտբոլիստը՝ հրապարակելով լուսանկարներ։
Սպերցյանն այս ամռանն է «Կրասնոդարից» տեղափոխվել «Ալ Ահլի»՝ կնքելով 4 տարվա պայմանագիր։ Նա արդեն նորամուտի գոլը նշել է ընկերական խաղում։