Երևի փոստը լավ չի աշխատում․ Նաթան սրբազանը՝ Պոլսո պատրիարքի լռության մասին

Մայր աթոռի արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը լրագրողների հետ զրույցում մեկնաբանել է Վեհափառի և 6 եպիսկոպոսների դատավարության վերաբերյալ Պոլսո…

Մայր աթոռի արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը լրագրողների հետ զրույցում մեկնաբանել է Վեհափառի և 6 եպիսկոպոսների դատավարության վերաբերյալ Պոլսո պատրիարք Սահակ Մաշալյանի արձագանքի բացակայությունը։

Պատասխանելով հարցին, թե ինչպես են Մայր աթոռում վերաբերվում նրան, որ Պոլսո պատրիարք Սահակ Մաշալյանը որևէ ձևով չի արձագանքել Վեհափառի և 6 եպիսկոպոսների «գործով» դատական գործընթացի մեկնարկին՝ Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանն ասել է․ «Հուսով եմ՝ նամակը դեռ տեղ չի հասել»։

«Երևի փոստը լավ չի աշխատում»,- կատակել է Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը։

Բացի այդ, Նաթան սրբազանը պատասխանել է լրագրողի այն հարցին, թե ըստ շրջանառվող լուրերի՝ իբրև թե Պոլսո պատրիարքը հավակնում է կաթողիկոսական գահին․ «Չգիտեմ՝ ինչի վրա են հավակնում, երբ կաթողիկոսը, փառք Աստծո, ողջ ու առողջ է, և Աստված նրան երկար կյանք տա»։

Leave a Comment