Թուրքիան, Սաուդյան Արաբիան և Պակիստանը բացահայտել են պաշտպանական համաձայնագրի մանրամասները

Թուրքիան, Սաուդյան Արաբիան և Պակիստանը բացահայտել են պաշտպանական համաձայնագրի մանրամասները

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամմադ բին Սալմանի և Պակիստանի վարչապետ Շեհբազ Շարիֆի ստորագրած «Մեքքայի համաձայնագիրը» նախատեսում է ոչ միայն հավաքական պաշտպանություն, այլև սերտ համագործակցություն ռազմական արդյունաբերության ոլորտում։

Փաստաթղթի համաձայն՝ մասնակից երկրներից մեկի վրա զինված հարձակումը կդիտարկվի որպես հարձակում բոլորի վրա, ինչը հիմնված է ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածով ամրագրված ինքնապաշտպանության իրավունքի վրա։

Կողմերը հայտարարել են, որ համաձայնագիրն ուղղված չէ որևէ կոնկրետ երկրի դեմ և նպատակ ունի բարձրացնել հավաքական զսպման մակարդակը՝ հաշվի առնելով տարածաշրջանային ու միջազգային սպառնալիքները։

Բացի այդ, Անկարան, Էր-Ռիյադն ու Իսլաբամադը մտադրված են բարձրացնել իրենց զինված ուժերի օպերատիվ փոխհամատեղելիությունը, իսկ հետագայում համաձայնագրին կարող են միանալ նաև տարածաշրջանի այլ երկրներ։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment