Մեկնարկում է կաթողիկոսի գործով դատական նիստը

Արմավիրի դատարանում մեկնարկում է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի գործով դատական նիստը: Քիչ առաջ կաթողիկոսը եկավ դատարան:

Դատարանի առջև կաթողիկոսի աջակիցները բողոքի ակցիա են իրականացնում:

ԱԺ ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը Էջմիածնում է՝դատարանի առջև, որտեղ մեկնարկելու է Ամենայն Հայոց կաթողիկոսի և մյուս բարձրաստիճան հոգևորականների գործով դատական նիստը: Էջմիածնում են նաև որոշ պատգամավոր ընդդիմադիր մյուս՝ «Հայաստան» խմբակցությունից:

Կաթողիկոսը մեղադրվում է դատական ակտի կատարմանը խոչընդոտելու համար, մի գործով որով մեղադրվեցին նաև եկեղեցու վեց բարձրաստիճան հոգևորականներ:

Այս գործը վերաբերում է վարչապետի հակակաթողիկոսական արշավին միացած 10 եպիսկոպոսներից Գևորգ սրբազանին: Կաթողիկոսը պաշտոնանկ էր արել նրան, իսկ դատարանը պարտավորեցրել վերականգնել հոգևորականին իր պաշտոնին: Մայր Աթոռը, սակայն, չվերականգնեց ու կարգալույծ արեց նրան՝ հայտարարելով, որ այս հարցերը դատարանի տիրույթում չեն, սա միջամտություն է եկեղեցու ինքնավարությանը: Քննչականը սա համարեց դատական ակտի խոչընդոտում:

Leave a Comment