Եկեղեցին այն միակ կառույցն է, որի վրա ՔՊ-ի ձեռքերը դեռ չեն հասել․ Սևակ Խաչատրյան

Զարմանալ այսօր պետք չէ, որքան էլ սա ազգային խայտառակություն է, յուրաքանչյուր հայ քրիստոնյայի խայտառակությունն է։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 7-ին, Վաղարշապատի դատարանի բակում հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Սևակ Խաչատրյանը։

«Ամեն դեպքում, զարմանալի չէ, զարմանալ պետք չէ, որովհետև այսօրվա իշխանություններից ամեն ինչի սպասելի է։ Իրենք վաղուց հատել են բոլոր կարմիր գծերը, բոլոր այն գծերը, որոնք վերաբերում են մեր ազգին, մեր պետության անցյալին, պատմությանը, ազգային արժեքներին։ Վաղուց այդ գծերը հատված են, և կարծում եմ՝ այսօրվա այս խայտառակ դատավարությունը նաև հենց դրա դրսևորումն է»,- նշեց նա։

Մանրամասն՝ տեսանյութում։

Leave a Comment