«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորները ՔՊ-ականի ելույթի ժամանակ դժգոհություն հայտնեցին՝ հարվածելով սեղաններին



Panorama.am-ը գրում է.


«Սկսեմ նրանից, որ եկեղեցին՝ Կտրիճ Ներսիսյանի ղեկավաությամբ, սկսել է խառնվել…»,- ԱԺ-ում իր ելույթը փորձեց սկսել ՔՊ-ական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը։


Այդ պահին «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորները սկսեցին սեղաններին հարվածելով և աղմկելով չթողեցին շարունակել խոսքը։

Արթուր Հովհաննիսյանը հորդորեց իրեն չխանգարել;

Ռուբեն Ռուբինյանն էլ շարունակեց. «Հարգելի գործընկերներ, այս ամբիոնից կարող են հնչել ձեզ համար տհաճ արտահայտություններ, քանի դեռ չի հնչել վիրավորնաք դուք պարտավոր եք լսել»։

 Արթուր Հովհաննիսյանը կրկին փորձեց շարունակել խոսքը բայց կրկին ընդդիմադիր պատգամավորները սկսեցին հարվածել սեղանին։

Ռուբինյանն ասաց, որ եթե այդպես շարունակվի, ապա ՔՊ-ն էլ կարող է նման կերպ արձագանքի իերնց։

Չհնչեցնելով Գարեգին Երկրորդի աշխարհիկ անունը՝ Հովհաննիսյանը շարունակեց խոսքը և հայտարարեց, որ կաթողիկոսը խառնվել է Հայաստանի ներքին և արտաքին քաղաքականությանը, իսկ  նրանցից երկուսը խախտել է կուսակրոնության ուխտը և այն «խարախլում է պետության հիմնասյուները։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment